ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները, որոնցում նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է Ռուսաստանի հետ չխոսել ուլտիմատումների լեզվով: «Նա չպետք է դա ասեր։ Նրա լեզվի տակ ոսկոր չկա։ Նա անցյալում էլ է նման բաներ ասել։ Եվ այդ պատճառով մենք միշտ ուզում ենք պատրաստ լինել դրան։ Եվ այդ պատճառով ես երկու միջուկային սուզանավ եմ ուղարկել տարածաշրջան»,- ասել է Թրամփը:               
 

Մեր պապերից ժառանգել ենք ֆաշիզմի դեմ պայքարի լավ ավանդույթներ

Մեր պապերից ժառանգել ենք ֆաշիզմի դեմ պայքարի լավ ավանդույթներ
01.05.2025 | 20:11

Արամ Զավենիչի եվրո-կուսակցությունը այսօրվա հայտարարությամբ դե ֆակտո ինքնահռչակվեց որպես լիբերալ-ֆաշիստական հոսանք։

Այդ հայտարարությունը լիովին արժանի է մտնելու քաղաքագիտության դասագրքեր և տեղ գտնելու «Լիբերալ-ֆաշիզմը» ներկայացնող գլխում։

Այդ թշվառ խմբակի համար վատ լուրն այն է, որ հայերիս մեծ մասը մեր պապերից ժառանգել ենք ֆաշիզմի դեմ պայքարի լավ ավանդույթներ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ